Մշակույթ

Իտալիայում բացվում Է Հռոմի կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

Իտալիայում բացվում Է Հռոմի կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ Է բացվում Իտալիայի մայրաքաղաքում, կմեկնարկի ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդես Է եկել ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես սցենարի հեղինակ: Ժապավենում, որը հանդիսատեսին խորասուզում Է 20-րդ դարի կեսերի Նյու Յորքի մթնոլորտի մեջ, նաեւ նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:

Նորթոնը փառատոնի շրջանակներում ստեղծագործական հանդիպում կունենա հանրության հետ: Ստուգատեսի հյուրերի թվում կլինեն նաեւ համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ամերիկացի ռեժիսոր Իթան Քոենը, ամերիկացի դերասաններ Ջոն Տրավոլտան, ինչպես նաեւ Բիլ Մյուրեյը, որը կարժանանա պատվավոր մրցանակին:

Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր:

Դրանց թվում Է Մարտին Սքորսեզեի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ: Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես Է, այն կոչված Է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիվ քվեարկության ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում