Հայաստանում մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկեն 10 մլն ծառ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված GIF19-ը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին:

«Կառավարությունը մշակել է շատ հավակնոտ ծրագիր, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020-ի հոկտեմբերի 10-ին: Մենք պլանավորում ենք մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն ծառ: Դա կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ դա ոչ միայն նոր գաղափար է ամբողջ հայության միավորման համար, այլ նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: «Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,-ասաց նախարարը:

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ողջունեց այս քայլն ու նշեց, որ կհամագործակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:

Հայերեն English Русский

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի բարեփոխումները քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ