Միջազգային

ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պետք Է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:

Խոսելով Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման մասին, Բայդենը նշել Է. «Ես զորքերը դուրս չԷի բերի»: «Ես անկեղծ խոսակցություն կանցկացնեի Էրդողանի հետ եւ նրան կասեի, որ նա բարձր գին Է վճարելու իր արարքի համար, այդ գինը վճարելու Է այժմ»,- հավելել Է Բայդենը: Նա նշել Է, որ նաեւ «քրդերին պաշտպանելու» միջոցներ կձեռնարկեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում