Միջազգային

Միանգամից երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք կկայանա նախատեսվածից շուտ

1 րոպեի ընթերցում

Միանգամից երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք կկայանա նախատեսվածից շուտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Միջազգային տիեզերական կայանից բաց տիեզերք դուրս կգան ամերիկացի տիեզերագնացներ Քրիստինա Կուկը և Ջեսիկա Մեյրը:

Հոկտեմբերի սկզբում ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ կանանց այդ թռիչքը կկայանա հոկտեմբերի 21-ին:

Կուկի և Մեյրի բաց տիեզերք դուրս գալու նպատակը ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի էլեկտրամատակարարման համակարգում մարտկոցի լիցքավորման և լիցքավորման միավորի փոխարինումն է։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում