Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի հիմքի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը, «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:

Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Գործընկերներ՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետևյալ երեք միջոցառումները՝

- Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

- Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում