Միջազգային

ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է պատժամիջոցները ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են քիմիական զենքի կիրառման կամ արտադրության համար, ներառյալ միջոցները չորս ռուսաստանցիների նկատմամբ՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորելու գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը, որի նիստն ընթանում Է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ: Այդ պատժամիջոցները, որոնք բաղկացած են ԵՄ ուղեւորությունների արգելքից եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար ակտիվների սառեցումից, ներկայում կիրառվում են ինն անձի նկատմամբ. նրանցից հինգը կապված են սիրիական ռեժիմի հետ, իսկ չորսը մեղսակից են Սոլսբերիում կատարված հարձակմանը: Ցուցակում Է նաեւ գիտահետազոտական կենտրոնը՝ քիմիական զենքի մշակման գծով սիրիական ռեժիմի գլխավոր կազմակերպությունը»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում