Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունն առնվազն 40 մարդու կյանք Է խլել. NHK

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 40 մարդ Է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել Է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած Է համարվում: Այդ տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես տարերային աղետների հետեւանքների վերացման ճգնաժամային շտաբի խորհրդակցությունում հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, 30 հազար ճապոնացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ եւ տարերքի հարվածից հետո գտնվում են տարհանման կենտրոններում:

«Քանի որ ներկայում կան բազմաթիվ անհայտ կորածներ, մենք ակտիվ որոնողափրկարարական գործողությունը շարունակում ենք շուրջօրյա ռեժիմով: Մենք մեծ վնաս ենք արձանագրել թայֆունից, եւ այժմ 30 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ»,- ասել Է նա:

Այն շրջաններում, որտեղ մոլեգնել Է թայֆունը, շարունակում են վերականգնել ենթակառուցվածքը: Աշխատանքներում ներգրավված են փրկարարներ եւ Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: Տոկիոյում եւ հարեւան պրեֆեկտուրաներում Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց Էլեկտրականության Է մնում շուրջ 53 հազար տուն: Ամբողջ երկրում ավելի քան 130 հազար բնակարաններում ու տներում բացակայում Է ջրամատակարարումը:

Երկաթուղային տրանսպորտը, այդ թվում՝ ճեպընթացները, ինչպես սպասվում Է, բնականոն աշխատանքը կվերականգի օրվա ընթացքում: Տոկիոյի «Նարիտա» եւ «Հանեդա» օդանավակայանները չվերթներն ընդունում եւ ուղարկում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել