Պաշտոնական

Հագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

1 րոպեի ընթերցում

Հագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահենՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիանդամ Ջոել Ֆորդեւինդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:

Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում