Պաշտոնական

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ի երեկոյան մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:

Համերգին ներկա էին նաեւ Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում