ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի ստահոդ ելույթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում անդամ երկրների պատվիրակների առաջ բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը` կտրուկ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնջորյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում:

«Հիմնական հանձնաժողովի նիստում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ փորձեց ԼՂՀ-ի հարցով մանիպուլացնող հայտարարություն անել: Սակայն հայկական պատվիրակությունը մշտապես պատրաստ է նմանատիպ ելույթներին պատշաճ պատասխան տալու: Ադրբեջանական պատվիրակության անդամը խնդրել էր ելույթի համար ավելի երկար ժամանակ տրամադրել` հերթական անգամ շեշտելով իրենց միակողմանի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում: Պատվիրակը նաև ցինիկ հայտարարություն էր արել` հռետորական հարց ուղղելով, թե ով է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Եվ ես իմ շուրջ 10 րոպե տևողությամբ ելույթում ճշգրտումներ եմ արել, նշել, որ Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած տարեկան հռչակագրով հստակ ֆիքսվել է, որ ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի 3 սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հիման վրա, և ադրբեջանական պատվիրակությունը կողմ է քվեարկել ընդհանուր հռչակագրին»,-ասաց Կոնջորյանն ու նշեց` ադրբեջանցիները, մերժելով ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավունքների դրույթը, ըստ էության հակասում են իրենք իրենց:

Կոնջորյանը հակադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ աղավաղված տեղեկություններին: Պատգամավորը ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին ներկայացրել է նաև օրեր առաջ Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում զոհված հայ զինծառայողի մասին: Կոնջորյանը նաև շեշտել է Ադրբեջանում հայատյացության խորը մակարդակի մասին, հիշեցրել հայ սպային քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին:

Հայ պատգամավորի ելույթից հետո կառույցում բավականին առանցքային երկրների ներկայացուցիչներ մոտեցել են իրեն, գոհունակություն հայտնել ելույթի համար, հետաքրքրվել, թե իրականում ով է Ռամիլ Սաֆարովը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները կայացել են հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում:
Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան