Հայաստանն ու Լատվիան վերականգնում են ուղիղ օդային կապը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության ևլատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նորAirbus A220-300 տիպի օդանավով: