Հասարակական

Գյումրու թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է եղել

1 րոպեի ընթերցում

 Գյումրու թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է եղել

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական վարչությանը տեղեկացրել են, որ 15 դպրոցում ականի առկայության մասին ահազանգ են ստացել: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դպրոցի մոտ են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, շտապ բուժօգնության, մարզպետարանի աշխատակիցներ: Երեխաները և մանկավարժները տարհանվել են:

Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյուզալյանը տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Հարցին, թե ով է եղել զանգահարողը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի անձնակազմի գծով տեղեկալ, ոստիկանության փոխգնդապետ Մանուկ Գորգինյանը պատասխանեց, որ այս պահն դեռ հստակ չէ։ «Չեմ կարող ասել, թե ով է եղել։ Պարզվում են հանգամանքերը»,-նշեց նա։

ՀՀ ԱԻ նախարարության հատուկ մասնագիտական խումբը պետք է Երևանից ժամանի դեպքի վայր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում