Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վարչապետը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։ Սա ավանդույթի շարունակությունն է, երբ վերջին նշանակված կամ ընտրված պաշտոնյան առաջինն է այց իրականացնում հարևան երկիր։ Ես կարող եմ գոհունակություն հայտնել, որ Գախարիան նշանակվելուց հետո շատ արագ կազմակերպեց իր նախաձեռնությունը՝ այցելելու Հայաստան։ Մենք ունենք շատ ծավալուն օրակարգ երկկողմ համագործակցության, նաև ունենք վերջերս ձևավորված ավանդույթ վարչապետերի միջև սերտ համագործակցության։ Սա փայլուն հնարավորություն է, որպեսզի տեղի ունենա ծանոթություն, և, ճանաչելով մեր վարչապետին, վստահ եմ, որ անմիջապես այդ ծանոթությունը կվերածվի գործնական խոսակցության, որտեղ կքննարկվեն բոլոր երկկողմ հետաքրքրության հարցերը»,- ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այցելության հրավերը հղել են հոկտեմբերի 15-ի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում