Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ընդունել է Արդարադատության ակադեմիայի հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի պատվիրակությանը՝ փոխտնօրեն Լուիզա Նապոլիտանոյի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Փոխնախարարը, ողջունելով իտալացի գործընկերներին, հույս է հայտնել, որ առաջին հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա սերտ համագործակցության համար:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստ է իր նպաստը բերել ոչ միայն Հայաստան-Իտալիա փոխգործակցության շրջանակներում այլ նաև առավել լայն՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ փոխնախարար Վարդապետյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ներկայացրել է Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերում առաջարկվող փոփոխությունները՝ բարեվարքության, ֆինանսական հանցագործությունների քննության, ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձի և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, որոնք նախանշվել են Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ:

Լուիզա Նապոլիտանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կիսվել Արդարադատության ակադեմիայից ստացած իր տպավորություններով: Նապոլիտանոն ներկայացրել է նաև 2006-2007 թթ. Իտալիայի դատաիրավական բարեփոխումների արդյունքում ձևավորված Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները՝ նշելով որ Իտալիայում ևս մտադրված են նվազեցնել դատավորների ընտրության տարիքային գործող շեմը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային արդարադատության իտալական հաջողված փորձին և համագործակցության շրջանակներում առաջարկել է ներառել նաև փորձի փոխանակման այդ ուղղությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա սերտ համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ