Տարածաշրջանային

Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կկատարի հարեւան երկրներ

1 րոպեի ընթերցում

Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կկատարի հարեւան երկրներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հաղորդագրության համաձայն, Գախարիան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ, որոնք Վրաստանի կարեւորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես Էլ առեւտրատնտեսական ոլորտում:

Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան: Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին նա կուղեւորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաեւ Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում