ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում
![ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/990901.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ հաջողություններ մաղթելով իր հետագա գործունեության մեջ:
Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը: