Աննա Հակոբյանն ու Բելիզի հանրապետության առաջին տիկինն այցելել են Արյունաբանական կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։

Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լորեցյանը՝ որպես հիշատակ տիկին Բելիզին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ և նա բուժումը ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ և բժիշկների գնահատմամբ հաղթահարել է հիվանդությունը։

Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունը Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի հանրապետություն։

Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Բառոունը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 26 տարեկան երեխաների և դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաև անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի և երիտասարդի։

Հայերեն English Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել