Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպումը. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել կազմակերպության նախագահությունը ստանձնած Հունաստանի գործընկերներին՝ տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Հակոբ Արշակյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության սկզբունքներին և նպատակներին, ընդգծել Կառավարության վճռականությունը `սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ անդամ պետությունների, գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հավակնոտ նպատակները հնարավոր լինի վերածելու շոշափելի արդյունքների:

Հակոբ Աշակյանը խոսել է տեխնոլոգիական փոփոխությունների աննախադեպ տեմպերի և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրա ազդեցության մասին: Նրա խոսքով՝ միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի համար այդ առաջխաղացումն օգտագործելը իրական ուղի է՝ խաղաղություն, առաջընթաց, կայուն զարգացում ապահովելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀԿ-ում Տեղեկատվական և հաղորդակցման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև կապերի հաստատումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների միջև:

Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։

Նա ընդգծել է այդ ուղղությամբ իրականացվող կամքն ու օրենսդրական փոփոխությունները, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում ոլորտի առաջխաղացման, միջազգային ներդրումներ ապահովելու, տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման, նորաստեղծ ստարտափների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների հաջողությունների մասին՝ առանձնացնելով արդեն համաշխարհային ճանաչման հասած Հայաստանի տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների գործունեությունը, ինչպիսք են՝ «PicsArt»-ը, «Renderforest»-ը, «Softconstruct»-ը, «Joomag»-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախարարը տեղեկացրել է, որ «Թումո» կենտրոն բացելու ցանկություն են հայտնել Բուլղարիան, Գերմանիան և արդեն գործում են՝ Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև կա համագործակցության լավ ներուժ և համատեղ ծրագրեր իրականացնելու լավ օրինակներ:

Ելույթ է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան):

Նա նշել է, որ ուրախ է մասնակից լինելու և հետևելու, թե ինչ են ասում ամբողջ աշխարհից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, փորձագետները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում կյանքի ամեն մի բնագավառ։

Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:

ՍԾՏՀ երկրների նախարարական պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական դիրքորոշումները քննարկվող թեմայի շուրջ։

Հայերեն

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ