Հասարակական

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու:

Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա ետևից, հավատալ ու հաղթել:

Վստահ եմ, որ սերունդներ կրթելու պատասխանատու գործը դուք կատարում եք առանձնակի սիրով ու նվիրումով: Գիտելիքները, որ տալիս եք ձեր սաներին, նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման հիմնաքարն է:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր կարևոր աշխատանքում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում