Առնվազն երեք մարդ Է զոհվել Լվովի մերձակայքում ինքնաթիռի վթարային վայրԷջքի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում առնվազն երեք մարդ Է զոհվել հոկտեմբերի 4-ի առավոտյան «Լվով» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով, եւս երեքը տուժել են, երկու մարդու ճակատագիրն անհայտ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:
«Ժամը 9:00-ի դրությամբ պարզվել Է, որ օդանավում եղել Է ութ մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ եւ բեռն ուղեկցող մեկ մարդ: Ինքնաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել Է երեք հոգի, տուժել Է երեք մարդ, երկու հոգու ճակատագիրն անհայտ Է: Վթարային-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկեւիչը հայտնել Է, որ ինքնաթիռն իսպանական Վիգոյից մեկնել Էր Ստամբուլ եւ պետք Է լրալցավորման համար վայրԷջք կատարեր «Լվով» օդանավակայանում: Պատահարի պատճառով օդանավակայանը փակվել Է:
ԶԼՄ-ները հայտնել են, որ վթարային վայրԷջք կատարած ինքնաթիռը 51 տարվա Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: