Մշակույթ

Կոմիտասի 150-ամյակը Արցախում. միջոցառումներին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի 150-ամյակը Արցախում.  միջոցառումներին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում կազմակերպված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով:

Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգևոր երաժշտության համերգը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում, ինչպես նաև խմբերգային երաժշտության երեկո՝ Հայաստանից մեկնած երգչախմբերի կատարումներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում