Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պարը լեզու է առանց խոսքերի: Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները: Մենք ունենք պարի հարուստ պատմություն»,- մրցանակ հանձնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջին` նշել է Նունե Սարգսյանը: Նա նկատել է, որ հայկական բալետը ևս հին ավանդույթներ ունի, մասնավորապես հիշատակելով ազգությամբ հայ, բալետի հանրահայտ պարուհի Ագրեպինա Վագանովային, որի անունով է կոչվում Սանկտ Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիան, և որը մեծ ավանդ է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում:

Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հպարտ լինենք աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող բոլոր հայ պարողներով:«Նրանք հայկական մշակույթի դեսպաններն են: Պետք է գնահատենք, ուրախանանաք և հպարտանանք նրանցով»,-ասել է նա:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել Նունե Սարգսյանին՝ նշելով, որ նա քոլեջի ամենամեծ բարեկամն է:«Նա հաճախ է այցելում քոլեջ և մեծ հետաքրքրությամբ հետևում մեր աշակերտների ելույթներին: Նրա շնորհիվ է, որ մեր երկու սաները հիմա գտնվում են Մոսկվայի Մեծ թատրոնում և մասնակցում են վարպետության դասերի»,-ասել է Հասմիկ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ տիկին Սարգսյանը աջակցել է նաև քոլեջի վերանորոգմանը: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում բեմադրելու են մանկական բալետ` ըստ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթի:

Հայերեն English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը