Պաշտոնական

Վահե Էնֆիաջյանն ամփոփել է ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Վահե Էնֆիաջյանն ամփոփել է ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 1-ին ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայությանը, որը խոչընդոտ է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի բնականոն զարգացման համար: «Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, հնարավոր է իրագործել եւ մասնակիցը դառնալ տնտեսական մեծ ու նոր նախագծերի»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

Վեհաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանպարհների արդյունավետ զարգացման քաղաքական բաղադրիչները, դրանց կարեւորությունն ու օրենսդրական հարթակներում ակտիվ շփումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում