Հասարակական

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին

2 րոպեի ընթերցում

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել էՀՀ-ումՖրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ վերելք են ապրել։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր խոսքում կարևորել է Հայաստանում ֆրանսիական դպրոցի դերը՝ փոքր-ինչ ձևափոխելով Շառլ Ազնավուրի հայտնի արտահայտություններից մեկը և նշելով, որ դպրոցը պետք է լինի100%-ով հայկական և100%-ով՝ֆրանսիական։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման և այնտեղ նոր ծրագրերի իրականացման հարցը, ինչպես նաև«ԵՄ-ն՝ նորարարությունների համար»ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ-ի ծրագրի և Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության ուղղությունները։ Հիշեցնենք, որ այդ ծրագրի նպատակը բարձրագույն կրթության համար ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումն է, որի ենթակառուցվածքներն օգտագործվելու են տարբեր բուհերի ուսանողների կողմից իրենց գիտական և փորձարարական ծրագրերի իրականացման նպատակով։

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև նախարարի՝ առաջիկայում սպասվող այցը Փարիզ և այնտեղ նախատեսվող հանդիպումների օրակարգը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում