2020 թ. բյուջեով առողջապահական ծախսերն ավելանալու են 21, կրթականը՝ 15, իսկ սոցիալականը՝ 10 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացրեց 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որով պետբյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ: 2019 թ. համար հաստատված պետական բյուջեի համեմատ եկամտային մասն ավելանալու է 13%-ով, իսկ ծախսայինը՝ 14%-ով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, 2020 թ.բյուջեի նախագծով նախատեսվում է էականորեն ավելացնել առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցների չափը: Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավել է շուրջ 21%-ով: Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020թ-ին նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ ավել է 15%-ով: Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են 489.4 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավել է 10%-ով:Միևնույն ժամանակ ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

Հատկանշական է նաև, որ բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցների ծավալը: Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ:

Նախագծով շոշափելիորեն՝ ավելի քան 3.3 անգամ ավելանալու է նաև Հայաստանում ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման և բարելավման համար հատկացվելիք միջոցներ: 2019 թ. այս ուղղությամբ սահմանվել է 17.2 մլրդ դրամ, մինչդեռ 2020-ին նախատեսվում է 58.2 մլրդ դրամ:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը