Միջազգային

Մոնտանայում արտակարգ դրություն Է հայտարարված ձնատեղման պատճառով

1 րոպեի ընթերցում

Մոնտանայում արտակարգ դրություն Է հայտարարված ձնատեղման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն Է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել Է հանգստյան օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նահանգապետի կայքում:

«Աննախադեպ ձնամրրիկի կապակցությամբ, որն անակնկալ դարձավ մեզ համար սեպտեմբերին, տեղի ղեկավարությունը եւ նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջությունը պաշտպանելու եւ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- մամուլի տեղեկագրում մեջբերված Է Բուլոքի խոսքը: Տարերքը Մոնտանա Է բերել քամու ուժգին պոռթկումներ եւ ձյան առատ տեղումներ. առանձին շրջաններում գրանցվել են մոտավորապես 100 մմ տեղումներ, վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, փակվել են ճանապարհներ: «Ձնամրրիկը նաեւ կարող Է հեղեղում առաջացնել նահանգում»,- նշում են տեղի իշխանությունները: Ինչպես հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոնտանայի բնակիչներին անբարենպաստ եղանակ Է սպասում նաեւ սեպտեմբերի 30-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ դպրոցներ փակ կլինեն: Ինչպես ակնկալվում Է, սովորական աշունը նահանգ կվերադառնա շաբաթվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում