Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, ժամը 15։00-ի դրությամբ, 27,15 տոկոս է

1 րոպեի ընթերցում

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, ժամը 15։00-ի դրությամբ, 27,15 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 15։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, կազմել է 27,15 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում