ԵՊՀ-ն առաջիկա 10 տարում պետք է լինի աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է առաջիկա 10 տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանը տեսնել աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետն ասաց սեպտեմբերի 27-ին ԵՊՀ 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

«1919թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, որը դարձավ մեր կարճակյաց Առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենար այդ կառույցը: Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել ԵՊՀ-ի հետ, ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում` Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, և այսպես շարունակ: ԵՊՀ-ում ի վերջո կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պետք է ընկներ մեր պետական ինքնության հիմքում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՊՀ-ի մեծ դերն էր, որ կարևոր նշանակություն ունեցավ 1988թ.-ից հետո, երբ պետություն ստեղծելու խնդիր կար:

«1988թ. մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը պետք է որպես նոր ժառանգ տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը, և այս ողջ պատմության մեջ ԵՊՀ-ն ունեցավ շրջադարձային նշանակություն: Նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում: Մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն, պատերազմ, երկրաշարժ, ունեցանք կորուստներ: Պետք է արձանագրել, որ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան կարողացանք այդ բարդությունները լուծել, բայց ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ են: ԵՊՀ-ն պետք է լինի մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը: Նոր ժամանակներում ազատությունը, ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, որքան մեր ժողովրդի 20-րդ դարի կյանքի ընթացքում»,- նշեց նա:

Փաշինյանն իր շնորհավորական խոսքում մաղթեց, որպեսզի Երևանի պետական համալսարանը վերականգնի իր երբեմնի փառքն ու մեծությունը:

«Մաղթում եմ, որ մեր համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել ԵՊՀ երբեմնի փառքը, մեծությունը. և սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: ԵՊՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների առաջին 500 հորիզոնականում, սա խնդիր է, որի լուծման համար պետք է մեկտեղենք մեր ուժերն ու համալսարանը դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար, հիմնական ուժ»,- ասաց Փաշինյանը:

2019թ. սեպտեմբեր ամսին մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումները: Սեպտեմբերի 26-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում բուհի ոսկե մեդալներ են տրվել համալսարանի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած դասախոսներին և ուսանողներին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում