Պաշտոնական

Նախագահը ԵՊՀ 100-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ անձանց

2 րոպեի ընթերցում

Նախագահը ԵՊՀ 100-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ անձանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը,

ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը:

ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին, Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիէլ Վլադիմիրի Ղոչիկյանին:

Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում