Մշակույթ

«Յուրայի շրջանի բնայգու» մասին ֆիլմերի աստղերը կվերադառնան ֆրանշիզայի շարունակության մեջ

2 րոպեի ընթերցում

«Յուրայի շրջանի բնայգու» մասին ֆիլմերի աստղերը կվերադառնան ֆրանշիզայի շարունակության մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Սեմ Նիլը, Լորա Դյոռնը եւ Ջեֆ Հոլդբլյումը կխաղան «Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմում: Այդ մասին, ինչպես գրում Է Buzzfeed-ը, Լորա Դյոռնն ինքն Է հայտնել «Ճակատամարտ Բիգ-Ռոքում» կարճամետրաժ ժապավենի հատուկ ցուցադրության ժամանակ, որը պատմում Է «Յուրայի շրջանի աշխարհի» երկրորդ մասից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Ես սիրում եմ դինոզավրերին: Եվ ինձ դուր Է գալիս, որ դուք նրանց այնքան եք սիրում, որքան եւ մենք»,-ասել Է Դյոռնը:

Ինչպես նշում Է Buzzfeed-ը, ֆրանշիզայի առաջին ֆիլմերի աստղերը շարունակության մեջ կխաղան «կարեւոր դերեր», այլ ոչ թե Էպիզոդիկ: Սեմ Նիլը, Լորա Դյոռնը եւ Ջեֆ Հոլդբլյումը գլխավոր դերերն են խաղացել Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի շրջանի բնայգին» (1993 թ.) ֆիլմում:

Հաշվի առնելով 2013 թվականի 3D-տարբերակի վարձույթը՝ ֆիլմը հավաքել Է ավելի քան 1 մլրդ դոլար: Կինոնկարն ստացել Է երեք «Օսկար» մրցանակ: Ֆիլմում պատմվում Է այն կղզու մասին, որտեղ ստեղծել են զվարճալիքների այգի՝ կլոնավորված դինոզավրերով:

Մի խումբ գիտնականների հրավիրել են այգու տեսչական ստուգում անցկացնելու դրա բացումից առաջ: Բայց աշխատակիցների մեկի պատճառով դինոզավրերը հայտնվում են ազատության մեջ, եւ այցելուները պետք Է փորձեն փրկվել: Ջեֆ Հոլդբլյումը վերադարձել Է «Յուրայի շրջանի բնայգին. կորուսյալ աշխարհ» (1997 թ.) ֆրանշիզայի երկրորդ ֆիլմ, ինչպես նաեւ «Յուրայի շրջանի աշխարհը 2» (2018 թ.) կինոնկար:

Իսկ Սեմ Նիլը, Լորա Դյոռնը, բացի առաջին ֆիլմից, նաեւ խաղացել են «Յուրայի շրջանի բնայգին 3» (2001 թ.) կինոնկարում: «Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը կնկարահանի ռեժիսոր Քոլին Թրեւորոուն: Կինոնկարի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի ամռանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում