Եգիպտոսը պահանջել Է Էրդողանին պատասխանատվության ենթարկել ահաբեկչությանն աջակցելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Է ստելու մեջ՝ կոչ անելով համաշխարհային հանրակցությանը՝ նրան պատասխանատվության ենթարկել ահաբեկչությանն աջակցելու համար: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 25-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Հաֆեզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հակազդել Է Թուրքիայի ղեկավարի հերթական հայտարարություններին, որոնք նա արել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, այդ թվում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահվան վերաբերյալ:

«Կցանկանայի իմ մեծ զարմանքն ու վրդովմունքը հայտնել այն համառության կապակցությամբ, որով Էրդողանը շարունակում Է մեղադրանքներ առաջադրել եւ անհամոզիչ ու սուտ հայտարարություններ անել՝ իբրեւ թե պաշտպանելով արդարության արժեքները»,- ասել Է Հաֆեզը: Նրա կարծիքով, «Եգիպտոսի վերաբերյալ Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարությունները միայն իր ռեժիմի բարդացող վիճակից եւ չդադարող անհաջողություններից ուշադրությունը շեղելու անհաջող փորձ են, որոնք նա կրում Է ինչպես կուսակցության մակարդակով, այնպես Էլ ներքին ու արտաքին ասպարեզում»: Մասնավորապես դիվանագետը բերել Է մի քանի օրինակ, որոնք, նրա խոսքով, «արդարության շուրջ Էրդողանի խոսակցությունների անհեթեթության վկայությունն են»: Այսպես, նա պնդել Է, որ «Թուրքիայում քաղաքական ու զինվորական բանտարկյալների թիվը գերազանցում Է 75 հազարը, որոնց թվում են՝ հարյուրավոր լրագրողներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ամենուրեք կառուցվում են նոր բանտեր, որոնցում «կալանավորների տասնյակ մահեր են գրանցվում կասկածելի հանգամանքներում, կտտանքների եւ բանտային վատ պայմանների հետեւանքով»: Հաֆեզը Թուրքիայի ղեկավարին մեղադրել Է այն բանում, որ նա «ապաստան Է տալիս «Եղբայր մուսուլմաններ» իսլամիստական ասոցիացիայից ահաբեկիչներին»՝ նրանց տրամադրելով «քաղաքական աջակցություն եւ մեդիական հարթակներ՝ իրենց քայքայիչ գաղափարները Եգիպտոսում եւ ամբողջ տարածաշրջանում տարածելու համար»:

«Սիրիայում ահաբեկչությանը նրա ցուցաբերած աջակցությունը բերեց ձգձգվող հակամարտության, ինչի հետեւանքով զոհվեցին հարյուր հազարավոր սիրիացիներ, եւ որը կանխապես ուղղված Էր քրդերի դեմ՝ բռնաճնշումների, սպանությունների եւ ցեղասպանության միջոցով, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են եւ պատիժ են պահանջում ու չունեն վաղեմության ժամկետ,-ընդգծել Է Եգիպտոսի ԱԳՆ նախարարության ներկայացուցիչը:-Չի կարելի նաեւ ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ նա շարունակում Է ծայրահեղական խմբավորումների եւ զինված կարգավորումների կողմում հանդես գալ Լիբիայում՝ նրանց ցուցաբերելով ամեն տեսակ քաղաքական ու նյութատեխնիկական օգնություն՝ զենքով ու տեխնիկայով»: «Եթե Էրդողանն, իրոք, իսկական արդարություն Է ցանկանում, ապա միջազգային հանրակցությունը պետք Է նրան պատասխանատվության ենթարկի բոլոր հանցագործությունների, հատկապես ահաբեկիչներին օժանդակելու, նրանց զենք մատակարարելու եւ ապաստան տրամադրելու համար՝ ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ինչպես նաեւ իր ժողովրդի ու քրդերի դեմ հանցագործությունների համար»,-ընդգծել Է Հաֆեզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ