ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 24 մարդ Է զոհվել, եւս մոտավորապես 450-ը՝ տուժելՊակիստանի արեւելյան մասում՝ Հնդկաստանի հետ սահմանին, նախօրյակին տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը սեպտեմբերի 25-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել Էր 19 զոհվածի եւ 300 վիրավորների մասին:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ իրադրությունը կայունանում Է, եւ տարածաշրջանի բնակիչները վերադառնում են բնականոն կյանքին: Փրկարարական գործողությունները շարունակվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: