Մշակույթ

Ջոն Հիլը չարագործի Է մարմնավորելու Բեթմենի մասին նոր ֆիլմում. Variety

2 րոպեի ընթերցում

Ջոն Հիլը չարագործի Է մարմնավորելու Բեթմենի մասին նոր ֆիլմում. Variety

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեթմենի գերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմում չարագործի դերը խաղալու Է ամերիկացի դերասան Ջոն Հիլը: Այս հաստատմամբ սեպտեմբերի 23-ին հանդես Է եկել Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Այդ տվյալների համաձայն, DC Comics ամերիկյան հրատարակության կոմիքսի մոտիվներով ֆիլմի հակահերոսի դերի համար Հիլի թեկնածությունը պրոդյուսերների կողմից քննարկվում Էր արդեն երկար ժամանակ:

Սակայն այն որոշման ընդունումը, թե Բեթմենի հակառակորդին ով Է մարմնավորելու նոր կինոնկարում, հետաձգվել Էր մինչեւ գլխավոր դերի համար դերասանի հաստատվելը:

Հրատարակությունն ընդգծում Է, որ մինչ այժմ հայտնի չԷ, թե մտացածին հերոսներից հատկապես ով չարի կողմում հանդես կգա գերհերոսական կինոյի նոր մասում: Հանդեսն ընդգծում Է, որ Բեթմենի մասին հերթական ֆիլմում, որը նկարահանելու Է ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռիվզը, կարող Է խաղալ նաեւ ամերիկացի Ջեֆրի Ռայթը, որը, աղբյուրների տվյալների համաձայն, կմարմնավորի ոստիկանության կոմիսար Ջեյմս Գորդոնին: Ջոն Հիլը հանդիսատեսներին ավելի շատ ծանոթ Է «Գայլն Ուոլ-սթրիթից» ֆիլմով (2013 թ.), որտեղ նա մարմնավորել Է Դոնիին՝ գլխավորի հերոս Ջորդան Բելֆորթի գործընկերոջը, որի դերը խաղում Է Լեոնարդ դի Կապրիոն:

Այդ աշխատանքի, ինչպես նաեւ «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» կինոնկարում (2011 թ.) Բենեթ Միլլերի դերի համար նա երկու անգամ «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում՝ 2012 եւ 2014 թվականներին: 2019 թվականի մայիսին հայտնի Է դարձել, որ գերհերոսի մասին ֆիլմերի նոր եռերգությունում Բեթմենի դերը կկատարի բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը: Բեթմենի մասին կոմիքսների հերոսի կերպարը տարբեր ժամանակներում Էկրանին մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստիան Բեյլը եւ Բեն Աֆլեքը: Պլանավորվում Է, որ նոր «Բեթմենը» մեծ Էկրան կբարձրանա 2021 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում