Ռումինիայի Պատգամավորների պալատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի օր հռչակելու օրինագիծը

3 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Անչափ հպարտ էի և ուրախ այսօր՝ սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագծի քննարկմանը, որը միաձայն ընդունվեց նաև Պատգամավորների պալատում: Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանի բոլոր անդամներին և, հատկապես, օրինագիծը նախաձեռնած Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանին և Վարուժան Ոսկանյանին»,-նշեց Մինասյանը։

Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուի և խորհրդարանին անդամների հետ, քննարկել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Ռումինական կողմից սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին հանդիպման հնարավորության ընձեռման համար և հույս է հայտնել, որ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, սեպտեմբերի 24-ին կընդունի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ռումինիայի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարները՝ հատուկ կարևորություն տալով երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների ու համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը։

Ռումինիայի սենատը 2019 թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել էր հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել