ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/989094.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Բարեկամության տանը տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին: