Քաղաքականություն

ԱԽ քարտուղարի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացվել է ԱԱՌ նախնական կառուցվածքը

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացվել է ԱԱՌ նախնական կառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ևնույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌմշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում