«Դաունթոնի աբբայությունը» կինոնկարն ԱՄՆ-ում դարձել Է վարձույթի առաջատարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դաունթոնի աբբայությունը» լիամետրաժ ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վարձույթի առաջատարն Է դարձել անցած հանգստյան օրերին հավաքելով 31 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times-ը:

Երկրորդ տեղում հայտնվել Է «Դեպի աստղեր» ժապավենը՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ՝ հավաքելով 19,2 մլն դոլար, երրորդում՝ «Ռեմբո. վերջին արյունը» մարտաֆիլմն Է՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ (19 մլն դոլար): Focus Features կինոստուդիայում (մտնում Է Universal Pictures-ի մեջ) «Դաունթոնի աբբայությունը» ֆիլմի ստեղծողները կանխատեսում Էին, որ կինոնկարն առաջին հանգստյան օրերի ընթացքում կհավաքի մոտավորապես 20 մլն դոլար: Dow Jones-ի տվյալներով՝ կինոնկարի լսարանի 75 տոկոսը կազմել են կանայք, նրանց 60 տոկոսը եղել Է 30-ից բարձր տարիքի:

The New York Times-ը նշում Է, որ ժապավենի նկատմամբ հետաքրքրությունը խթանել Է անցած շաբաթ NBC-ով վավերագրական հաղորդումը դրա նկարահանումների վերաբերյալ, ինչպես նաեւ հատուկ ակցիան. Հայքլեր դղյակի սեփականատերերը, որտեղ նկարահանել են ֆիլմը եւ Քրոուլիների ընտանիքի մասին սերիալը, նոյեմբերի 26-ին երկու հոգու մեկ գիշերով սենյակ կտան 150 ֆունտով: Ամրագրումը կսկսվի հոկտեմբերի 1-ի կեսգիշերին: Հաջողակներին կոկտեյլի եւ ընթրիքի կհրավիրեն Կառնարվոն կոմսերի հետ, առավոտյան նրանց խոստանում են անգլիական նախաճաշ եւ Էքսկուրսիա՝ կալվածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը