Տարածաշրջանային

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր»

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Վեհափառը նաև աղոթք հնչեցրեց:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում