Բակո Սահակյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ՀՀ վարչապետին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարեւորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության»:

ՀՀ նախագահին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը:

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Հայերեն English Français Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին