Գրիգորի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1 րոպեի ընթերցում
![Գրիգորի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/988774.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: