Պաշտոնական

«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

1 րոպեի ընթերցում

«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրելՆյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող ՀելենԷվանսին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Հայկական մշակույթն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում