«Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգության հիման վրա նոր սերիալի նկարահանումներն անցկացվելու են Նոր Զելանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Amazon ընկերությունը:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել Էր, որ սերիալի հեռուստատեսային ցուցադրման իրավունք Է ձեռք բերել, սերիալ, որը հիմնված Է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի եռերգության վրա:
Սերիալն կունենա մի քանի եթերաշրջան, դրանցում կցուցադրվեն սյուժեներ, որոնք նախորդում են եռերգության առաջին մասի՝ «Մատանու եղբայրությունը» վեպի իրադարձություններին: Նաեւ սպասվում Է, որ կնկարահանվեն լրացուցիչ սերիաներ՝ սփին-օֆեր: «Մենք երջանիկ ենք պաշտոնապես հաստատելու, որ Նոր Զելանդիան կդառնա մեր սերիալի նկարահանումների վայրը, որը հիմնված Է Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի պատմությունների վրա»,- մամուլի տեղեկագրում մեջբերված են գործադիր պրոդյուսերների՝ Ջեյ դի Փեյնի եւ Պատրիկ Մաքքեյի խոսքերը:
Ինչպես հաղորդում Է Guardian թերթը, Նոր Զելանդիայի գլխավոր մրցակիցը Շոտլանդիան Էր: Սակայն, հրատարակության տվյալներով, նկարահանումների վայր դառնալու իրավունքի համար պայքարում Շոտլանդիայի «պարտության» հիմնական պատճառներից մեկը դարձել Է Brexit-ի պատճառով ստեղծված անկայուն իրադրությունը: Նկարահանումների անցկացման պարտավորագրի արժեքը կազմել Է 1,3 մլրդ նորզելանդական դոլար (823,7 միլիոն ԱՄՆ-ի դոլար): Ըստ թերթի գնահատումների, «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ:
Նկարահանումները կսկսվեն առաջիկա ամիսներին Օքլենդում: Նոր Զելանդիայի մայրաքաղաքը՝ Վելինգթոնը, նույնպես դիտարկվում Էր որպես նկարահանումներ անցկացման հնարավոր վայր, սակայն այդ գաղափարից ստիպված Էին հրաժարվել, քանի որ քաղաքում բոլոր նկարահանող ստուդիաների հարթակներն զբաղեցրել Է հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանում Է «Ավատար» ֆիլմի սիքվելները: Թոլքինի «Մատանիների տիրակալը» ֆենթեզի եռերգությունը 20-րդ դարի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն Է, այն գրվել Է 1937 եւ 1949 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Վեպը թարգմանվել Է ավելի քան 30 լեզվով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: