ԱԺ-ն նոր ծրագրով կավելացնի իր կարողությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ սկսում է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը: Այն կենտրոնանալու է թափանցիկության, օրինաստեղծ աշխատանքում տարբեր խմբերի մասնակցության բարձրացման, օրենսդրական վերահսկողության զարգացման ուղղությամբ ԱԺ կարողությունների զարգացման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«ՀՀ ԱԺ-ն այժմ արդեն սահմանադրական փոփոխությունների բերումով նոր ՝ վերահսկողական գործառույթներ ունի, և պետք է կարողանա դա իրականացնել: Թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանի դերը հասարակության և պետության կյանքում բարձրանալուն զուգահեռ պետք է էականորեն ավելանա նաև խորհրդարանի թափանցիկությունը, հաշվետվողականությունը հանրության առջև: Այս ամենը բերեցին համոզման, որ ՀՀ ազգային ժողովը պետք է կտրուկ ավելացնի իր կարողությունները՝ սկսած աշխատակազմի կարողություններից, վերջացրած պատգամավորների նոր գործառույթներով պայմանավորված կարողություններով, տեխնիկական հագեցվածությամբ: Եվ մենք ձեռնարկեցինք մի մեծ ծրագիր, որն ուղղված է այդ կարողություների ավելացմանը»,-ասաց Միրզոյանն ու շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել լինել Հայաստանի խորհրդարանի կողքին և աջակցել ծրագրին:

Ծրագիրը կրելու է հետևյալ անվանումը ՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» և կենտրոնանալու է մի շարք ուղղությունների վրա: ԱԺ նախագահը թվարկեց դրանցից խոշորները՝ ԱԺ կարողությունները օրենսդրական վերահսկողության զարգացման ուղղությամբ, քաղաքականությունների մշակման գործընթացների բարելավում, խորհրդարանի հաշվետվողականության և թափանցիկության, օրինաստեղծ աշխատանքում տարբեր խմբերի մասնակցության բարձրացում և այլն:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ծրագրում կարևորեց այն, որ մանրակրկիտ ձևով հաշվի են առնվել ԱԺ-ի կարիքները, խորհրդարանի ղեկավարների կարիքները: Ծրագիրը նաև ստեղծելու է հարթակ պատգամավորների և քաղաքացիների միջև: Նա նշեց՝ եղած լավագույն փորձն են կիսել:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը