Քաղաքականություն

Փաշինյանը Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել

ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը-խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կկենտրոնան Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու խնդրի լուծման վրա:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում