Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները
1 րոպեի ընթերցում
![Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/988167.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածու Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի սեպտեմբերի 16-ի նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արթուր Մանուկյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը: