Քաղաքականություն

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է ԱԺ«Լուսավոր Հայաստան»խմբակցությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էԱզգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում բուռն քննարկումների է արժանացել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագիծը, որը կրկին հեղինակել է «Լուսավոր Հայաստան»խմբակցությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախագծի առկայությունը պայմանավորված է օրենսդրական բացերը լրացնելու հանգամանքով:Նրա տեղեկացմամբ՝ փոփոխությունները վերաբերում են քաղաքացիական դատավարության այն դրույթին, որն առնչվում է դատարանների ընդդատության եւ ենթակայության հետ կապված հարցերի կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում