Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

1 րոպեի ընթերցում

 ԱԺ-ն ընդունեց պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է տասնօրյա ժամկետում քննարկեն պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանեն նրան: Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում