Հասարակական

Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին ներկայացված է 25 տաղավար

2 րոպեի ընթերցում

ՍԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին՝ Eco fish fest-ին Հայաստանի տարբեր մարզերի ռեստորաններ ներկայացված են 25 տաղավարում: Նրանք համտեսի են ներկայացրել ձկնեղենից բազմաթիվ կերակրատեսակներ, ձկնեղենի կողքին նաև տվյալ մարզին ու բնակավայրին հատուկ ուտեստներ: Փառատոնին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ և դուստրերի հետ, շրջեց տաղավարներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին ներկա են նաև կառավարության անդամներ, մարզպետներ, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Համտեսը տեղի է ունենում շատ աշխույժ, տարածքը բազմամարդ է, միջոցառումն ուղեկցվում է տոնական բարձր տրամադրությամբ:

Երեկոյան տեղի է ունենալու համերգային ծրագիր, լինելու է, կազմակերպիչների հավաստմամբ, յուրահատուկ հրավառություն:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը հավակնում է դառնալ ավանդական: «Այս փառատոնը չէր կայանա, մինչև մենք Սևանի ափամերձ տարածքները չմաքրեինք կենցաղային աղբի թափոններից: Մինչ փառատոնի մեկնարկը 11 հազար մարդ է մասնակցել մաքրման աշխատանքին, այդ թվում՝ բազմաթիվ կամավորներ: Եվ այսուհետ ամեն տարի լողասեզոնի փակումից հետո մենք պետք է կազմակերպենք Սևանի ափերի մաքրումը»,-ասաց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել