Միջազգային

Բելգիայի դատախազությունը կասկածում է ԱԳ նախարարին կոռուպցիայի մեջ

1 րոպեի ընթերցում

 Բելգիայի դատախազությունը կասկածում է ԱԳ նախարարին կոռուպցիայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի նկատմամբ իրականացվում է քննություն՝ կապված կոռուպցիայի մեղադրանքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է L'Echo պարբերականը:

Իրավապահ մարմիններին է դիմել «պետանվտանգության նախկին աշխատակից», ով պատմել է Ռեյնդերսի փողերի լվացման մասին: Իբր նախարարը խախտել է պետգնումների օրենքը Կոնգոյում դեսպանության շենքի կառուցման ժամանակ: Նա օգտագործել է կեղծ ընկերություններ:

Առաջիկա օրերին կորոշվի, թե արդյոք նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր կա՞ն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում