«Մարզանի» լրագրության միջազգային մրցանակն Իտալիայից կգա Հայաստան. կպարգևատրվի «Արմենպրես»-ի տնօրենը

3 րոպեի ընթերցում

ԲԵՆԵՎԵՆՏՈ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 12 տարի Եվրո-միջերկրական համագործակցության խորհուրդը Իտալիայի Բենևենտո քաղաքում կազմակերպում է «Ստեղծագործ միտք» փառատոնը՝ շնորհելու «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակը և գնահատելու աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող, ստեղծագործ մտքի տեր անձանց, որոնց գործը համամարդկային արժեք ունի և իրենց աշխատանքը նվիրել են մարդկանց ճշմարիտը ներկայացնելուն:

«Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին այս տարի, ի թիվս այլ գործիչների, կարժանանա նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Պատգամավորների պալատի, Սենատի և Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո՝ Բենևենտոյի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցում են պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ ինչպես Իտալիայից, այնպես էլ եվրոպական տարբեր երկրներից, ներկա կլինի Իտալիայի Եվրոպական հարցերի նախարարը:

Սեպտեմբերի 14-ին և 15-ին կանցկացվեն հանդիպումներ եւ բաց քննարկումներ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկիրների ապագայի մասին, որոնց կմասնակցեն պարգևատրվողները:

«Արմենպրես»-ի տնօրենին պարգևը տրվում է՝ մեկդարյա պատմությամբ գործակալությունն արդյունավետ առաջնորդելու, հայկական հարցի ու հումանիտար խնդիրների բարձրաձայնման խիզախ հանձնառության համար: Պարգևի կարժանանա «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հայկական սփյուռքում ավելի քան 80 տարի ազատ ու հանդուգն, սակայն պատասխանատու խոսքի, անաչառ լրատվության դրոշը բարձր պահելու համար:

Սեպտեմբերի 15-ին կայանալիք արարողությանը Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին Սան Ջորջիո դել Սանիոյի իշխանությունների կողմից կշնորհվի պատվավոր քաղաքացու կոչում:

Ամեն տարի «Marzani» լրագրության և գրականության միջազգային մրցանակը շնորհվում է ակադեմիական աշխարհը, արվեստի ու լրագրության ոլորտը ներկայացնող փորձառու ժյուրիի անդամների կողմից՝ անձանց, ովքեր աչքի են ընկել մեդիա աշխարհում իրենց հանձնառությամբ, պրոֆեսիոնալիզմով և անկախությամբ: 2008 թվականից կազմակերպվող մրցանակաբաշխությունը միտված է խթանելու երկխոսությունը միջերկրածովյան տարբեր մշակույթների միջև, նպաստելու ինտեգրմանը ազատ և դինամիկ, նորարար և որակյալ լրագրության միջոցով:

Մրցանակաբաշխության առթիվ կազմված՝ ընտրողմիջազգային հանձնախմբի ղեկավարը հայտնել է, որ պարգևատրվողների ընտրությունը կատարվել է ըստ հստակ չափանիշների՝ հիմնվելով Եվրոպական Խորհրդի ճշտած սահմանումների վրա:

Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Մասիմո Կաստալդոն շեշտել է, որ ոչ-իտալացի դիվանագետների և լրագրողների Իտալիայում պարգևատրումը ցույց կտա ժողովուրդների բարեկամության եւ համամարդկային միևնույն նպատակները միասնաբար հետապնդելու ու արժեքները պահպանելու կարևորությունը:

Թալալ Խրայիս

Հայերեն العربية English Français Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող